Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ը հրապարակել է Սուրգուտում մարդկանց վրա դանակով հարձակված անձի տեսաուղերձը

10:35, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
ԴԱԻՇ-ը հրապարակել է Սուրգուտում մարդկանց վրա դանակով հարձակված անձի տեսաուղերձը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից վերահսկվող Furat Media գործակալությունը հրապարակել է Սուրգուտում մարդկանց վրա դանակով հարձակված անձի տեսաուղերձը: Այս մասին հայտնում է SITE Intellgence Group կազմակերպությունը՝ հղում անելով ահաբեկիչների հրապարակմանը: Տեսաուղերձում Մասաուդ ալ-Սուրգուտի անունով տղամարդը՝ ԴԱԻՇ-ի խորհրդանիշի ֆոնին, հավատարմության երդում է տալիս խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին և իր «եղբայրներին» հանցավոր գործունեության կոչ անում: Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Սուրգուտի կենտրոնում զինված տղամարդը հարձակում էր գործել անցորդների վրա: Արդյունքում տուժել էր 7 մարդ: Ոստիկանությունը բացառել էր ահաբեկչության վարկածը:

Սուրգուտում մարդկանց վրա դանակով հարձակված անձի վնասազերծումը
Սուրգուտում մարդկանց վրա դանակով հարձակված անձի վնասազերծումը
3953 | 0
Facebook