Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտովթար՝ Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

10:20, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Ավտովթար՝ Վրաստանում. ՀՀ 6 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 22-ին, ժամը 08:19-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ ժամը 07:03-ին Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիյա ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ Պարցխանականեբի գյուղի, մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes-Benz Vito» մակնիշի 34 UM 996 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ 1984թ. ծնված Գրիգոր Ադոյան) բախվել է տրակտորին:
     Պատահարի հետևանքով ուղևորներ՝ 1986թ. ծնված Մարիամ Աբրահամյանը, 1981թ. ծնված Իրինա Ոսկանյանը, 1960թ. ծնված Սոնյա Մաթևոսյանը, 2000թ. ծնված Սոֆյա Մանուկյանը, 1952թ. ծնված Անդի Հակոբյանը և ևս մեկ ուղևոր (ինքնությունը պարզել չի հաջողվել) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քութաիսիի շրջանային հիվանդանոց:
     Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

7526 | 0
Facebook