«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը քաղաքականությունից դուրս գալուց հետո, կարծես թե, իր ընտանիքին պատկանող բիզնես կապիտալը տեղափոխում է բարենպաստ վայր: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Աբրահամյանները վաճառել են «Արտաշատի պահածոների գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում ունեցած իրենց 50% բաժնետոմսը: Նշենք, որ «Արտֆուդ» ապրանքանիշով հայտնի «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի կեսը պատկանում է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի որդուն՝ Վաչագան Կարապետյանին, իսկ մյուս մասը Հովիկ Աբրահամյանի որդու անունով էր՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի:
Տեղեկությունը փորձեցինք ստուգել «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ից, որտեղից հայտնեցին, որ բաժնետերերի փոփոխություն տեղի չի ունեցել: «Մեր բաժնետերերի ցուցակում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել»,- փոխանցեց ընկերության ներկայացուցիչը: Հարցին, թե բաժնետերերի փոփոխման վերաբերյալ բանակցություններ այժմ չե՞ն ընթանում, գործարանից պատասխանեցին. «Ոչ, ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը»»:
Մանրամասները՝ թերթի համարում: