Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

21:35, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Արթուր Ալեքսանյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնությունը։ 98 կգ քաշային կարգում հանդես եկող Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն եզրափակչում 3։1 հաշվով հաղթեց Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին՝ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Սա Արթուրի 3-րդ չեմպիոնական տիտղոսն է։

Նշենք, որ Արթուրը պայքարն սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 10։1 հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թրեյսի Հանքոքի նկատմամբ, ¼ եզրափակչում 6։2 հաշվով հաղթեց վրացի Ռևազի Նադարեիշվիլիին, ում, անարդար մրցավարության պատճառով, պարտվել էր Թբիլիսիի մրցաշարին։ Կիսաեզրափակչում մեր ըմբիշը 58 վայրկյանում 8։0 հաշվով հաղթեց ուզբեկ Ռուստեմ Ասակալովին։

18978 | 1
Facebook