Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըմբշամարտ. Չալյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից

19:50, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Ըմբշամարտ. Չալյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնությունը։ Այսօր՝ մրցումային առաջին օրը, գորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները։ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Կարապետ Չալյանը 0։3 հաշվով սփոփիչ գոտեմարտում պարտվեց Իրանի ներկայացուցչին՝ զրկվելով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։

Նշենք, որ Չալյանը պայքարն սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով հաղթեց Կուբայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 3։1 հաշվով առավելության հասավ Գերմանիայի ներկայացուցչի նկատմամբ, ¼ եզրափակչում, սակայն, 1։2 հաշվով պարտվեց սերբ Վիկտոր Նեմեսին։

3047 | 0
Facebook