Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար

18:30, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Ըմբշամարտ. Արթուր Ալեքսանյանը կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնությունը։ Այսօր՝ մրցումային առաջին օրը, գորգ դուրս եկան հունահռոմեական ոճի ըմբիշները։ 98 կգ քաշային կարգում հանդես եկող Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր երեկոյան կպայքարի աշխարհի չեմպիոնի կոչման համար։

Նշենք, որ Արթուրը պայքարն սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ 3։1 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում 10։1 հաշվով առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թրեյսի Հանքոքի նկատմամբ, ¼ եզրափակչում 6։2 հաշվով հաղթեց վրացի Ռևազի Նադարեիշվիլիին, ում, անարդար մրցավարության պատճառով, պարտվել էր Թբիլիսիի մրցաշարին։ Կիսաեզրափակչում մեր ըմբիշը 58 վայրկյանում 8։0 հաշվով հաղթեց ուզբեկ Ռուստեմ Ասակալովին։ Եզրափակչում Արթուրն ուժերը կչափի Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ։

5887 | 0
Facebook