Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բելգիական մանկապարտեզի դաստիարակները բողոքել են իսլամիստ երեխաներից

01:05, երեքշաբթի, 22 օգոստոսի, 2017 թ.
Բելգիական մանկապարտեզի դաստիարակները բողոքել են իսլամիստ երեխաներից

Բելգիական մանկապարտեզի դաստիարակները հայտարարել են, որ երեխաների մի մասը ծայրահեղական իսլամի ազդեցության տակ է գտնվում: Այս մասին հայտնել է Het Laatste Nieuws պարբերականը: Որոշ երեխաներ Ղուրանից հատվածներ են մեջբերում և գրում խաղերի ժամանակ, հրաժարվում են ուրբաթ օրերը մանկապարտեզ գնալուց, ձեռքով չեն բարևում աղջիկներին: Բացի այդ, ինչպես հայտնում են դաստիարակները, նրանք մյուս երեխաներին խոզ են անվանում և մատով ցույց տալիս կոկորդը՝ նկատի ունենալով նրանց սպանելը: Աղջիկներից մեկն ասել է, որ նա Մարոկկոյում փեսացու ունի, ում հետ նա ամուսնանալու է, երբ մեծանա: Դաստիարակներն այդ մասին հայտնել են ծնողներին, սակայն պարզվել է, որ վերջիններն աջակցում են երեխաների պահվածքը:
     2014թ. նոյեմբերին մանկապարտեզներում ծայրահեղականության վտանգի մասին հայտարարել էին ավստրիացի մի քանի քաղաքական գործիչներ: Նրանցից մեկը կոչ էր արել վերահսկել նախադպրոցական հաստատությունները, քանի որ հետագայում պատանի մուսուլմանները կարող են միանալ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններին:

7370 | 1
Facebook