Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անահիտ Թոփչյանն այսօր դարձավ 70 տարեկան

17:25, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Անահիտ Թոփչյանն այսօր դարձավ 70 տարեկան
     ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանն այսօր դարձավ 70 տարեկան: Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում: Հանդես է եկել Դ. Ալիգերիի «Աստվածային կատակերգություն» (Եվա), Պ. Մյուլլերի «Մի բուռ մանրուք» (Էվա), Ժ. Անույի «Ուղևորն առանց ծանրոցի» (Վալանտին), Պ. Զեյթունցյանի «Աշխարհի ամենատխուր մարդը» (Հեռա), և այլ ներկայացումներում: 1990թ. հիմնադրել է հեղինակային թատրոն, որի շրջանակներում հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում` լինելով թատերական բեմադրիչն ու գեղարվեստական ղեկավարը:
     Նկարահանվել է նաև մի շարք ֆիլմերում, որոնցից են «Երկիր Նաիրիի մեղեդիները» (1969թ.), «Վերադարձ» (1971թ.), «Ձեռագրի գաղտնիքը» (1976թ.), «Ատամնաբույժն արևելյան» (1981թ.) և այլն:
Անահիտ Թոփչյանն այսօր դարձավ 70 տարեկան
Անահիտ Թոփչյանն այսօր դարձավ 70 տարեկան

     1990թ-ից տպագրվել է հայ, ռուս և օտար մամուլում` հանդես գալով հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածներով և գեղարվեստական արձակով: 1991թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1992-ից տպագրվել է «Ռուսական միտք» շաբաթաթերթում և այլ թերթերում, ամսագրերում: Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն: Հեղինակել է «Lady S.D.F.», «Հայելի», «Մենախոսություն գժանոցից», «Անհասցե տիկինը» ժողովածուները, «Անհետացում», «Տագնապ» վեպերը: 2012թ. նրա «Մարաթոն» պատմվածքը բեմադրվել է Փարիզի Դ.Միյոյի անվան թատրոնում: 1987թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, Ռուբեն Սևակի, 1992թ.` Վահան Թեքեյանի անվան մրցանակների: 1998-ից Հայաստանի գրողների միության անդամ է: 2010թ. պարգևատրվել է «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակով` «Անհետացում» վեպի համար:
Անահիտ Թոփչյանն այսօր դարձավ 70 տարեկան
Անահիտ Թոփչյանն այսօր դարձավ 70 տարեկան

     Արվեստագետին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:
4420 | 1
Facebook