Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արեգակի խավարումն՝ ուղիղ միացմամբ

19:55, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Արեգակի խավարումն՝ ուղիղ միացմամբ

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ օգոստոսի 21-ին, ԱՄՆ-ի և Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների որոշ տարածաշրջանների բնակիչներ ականատես կլինեն եզակի երևույթի՝ Արեգակի մեծ խավարման, երբ Երկիրը, Լուսինն ու Արեգակը շարվում են միևնույն գծի վրա, Լուսինը ծածկում է Արեգակի լույսը՝ ստվեր գցելով մոլորակի վրա: Լիակատար խավարումը հնարավոր կլինի տեսնել ԱՄՆ Օրեգոն նահանգից մինչև Հարավային Քարոլինա նահանգն ընկած տարածքում, մյուս տարածքներում այն կլինի մասնակի: Նահանգների մեծ մասում Արեգակը կխավարի 2 րոպե 40 վայրկյանով: Մասնագետները զգուշացնում են, որ Արեգակի խավարմանը չի կարելի նայել անզեն աչքով, այլապես մեծ է տեսողական խնդիրներ ձեռք բերելու հավանականությունը:

Արեգակի ամբողջական խավարումը կսկսվի Օրեգոն նահանգի Լինքոլնի ծովափից տեղի ժամանակով 10:15-ին: Արեգակի խավարմանն ուղիղ միացմամբ կարող եք հետևել և դուք:

Արեգակի խավարումն՝ ուղիղ միացմամբ
Արեգակի խավարումն՝ ուղիղ միացմամբ
13899 | 0
Facebook