Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մի քանի երկիր ինձ քաղաքացիություն է առաջարկել». Սաակաշվիլի

17:05, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
«Մի քանի երկիր ինձ քաղաքացիություն է առաջարկել». Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ քաղաքացիության առաջարկություն է ստացել եվրոպական մի քանի երկրներից, սակայն հրաժարվել է դրանցից և պատրաստվում է Ուկրաինա վերադառնալ: Այս մասին Սաակաշվիլին հայտարարել է ֆեյսբուքում հրապարակած տեսաուղերձում: «Ինչպես գիտեք, ես որոշել եմ սեպտեմբերի 10-ին Ուկրաինա վերադառնալ: Շատերը ինձ խորհուրդ չեն տալիս դա անել: Ես առաջարկներ եմ ստացել եվրոպական մի քանի երկրներից: Առանց գործի ես այստեղ չեմ մնա: Հիշում եմ, թե ինչպես Իվանիշվիլին իմ դեմ քրեական գործ հարուցեց, որպեսզի ես չկարողանամ մասնակցել վրացական քաղաքականությանը: Հենց այդպես էլ Պորոշենկոն իր հրամանն արձակեց և սպառնում է ինձ Վրաստան վերադարձնել: Մինչ հանդիպում ուկրաինա-լեհական սահմանին», - հայտարարել է Սաակաշվիլին:

5686 | 1
Facebook