Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Էկրանի փոխարինումը թույլ է տալիս կոտրել սմարթֆոնը

18:10, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Էկրանի փոխարինումը թույլ է տալիս կոտրել սմարթֆոնը
     Բեն Հուրիոնի անվան իսրայելական համալսարանի հետազոտողները պատմել են, որ սմարթֆոնի էկրանի փոխարինումը կարող է տվյալների գողության պատճառ դառնալ: Փորձարկության ընթացքում փորձագետներին հաջողվել է վնասակար չիպ տեղադրել Huawei Nexus 6P-ի և LG G Pad 7.0-ի համար շարժական սենսորային էկրանների վրա: Դա թույլ է տվել իմանալ օգտատերերի բոլոր գաղտնաբառերը, հասանելիություն ստանալ լուսանկարներին և կառավարել հավելվածները: Հետազոտողները նշում են, որ նույնիսկ տեխնիկական մասնագետները չեն նկատել, որ էկրանի մեջ վնասակար չիպ է տեղադրված: Դա նշանակում է, որ սմարթֆոնի վարակումը կարող է աննկատ լինել, և նույնիսկ հակավիրուսային ծրագրային ապահովումը չի կարող պաշտպանել սարքը: Սմարթֆոնների վրա հարձակման նոր տեսակն ստացել է chip-in-the-middle անվանումը: Համալսարանի աշխատակիցները նշում են, որ ռիսկի գոտում է գտնվում նաև iPhone-ը:
6676 | 0
Facebook