Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Արմենիա» ՀԲԿ ծննդատանը երեխան մահացած է ծնվել

14:20, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
«Արմենիա» ՀԲԿ ծննդատանը երեխան մահացած է ծնվել

«Արմենիա» ՀԲԿ ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ օգոստոսի 19-ին պտղի մահացության դեպք է գրանցվել: «Ծննդաբերության ժամանակ հղիի մոտ ընկերքի վաղաժամ անջատում է եղել, պտուղը լավ չի կարողացել շնչել: Ստիպված ենք եղել կեսարյան հատում անել, բայց ընկերքի անջատման հետևանքով պտուղը շնչահեղձ է եղել: Բարեբախտաբար, երեխայի մոր կյանքը հաջողվել է փրկել»,- ասաց Աբրահամյանը` հավելելով, որ երեխային կորցրած կինը հղիության 41-րդ շաբաթում էր գտնվում: Աբրահամյանի խոսքով՝ հղիության ժամանակ ընկերքի վաղաժամ անջատում լինում է. «Գալիս են հետազոտության, ախտորոշում, բուժում ենք: Բայց, երբ որ ծննդաբերության ժամանակ կինը ուժ է տալիս, դա հանկարծակի է առաջանում: Հայաստանում այս երևույթը շատ է տարածված»,- ասաց նա:

5319 | 1
Facebook