Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Նոր միջադեպեր` պաշտոնյաների մասնակցությամբ

15:30, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Նոր միջադեպեր` պաշտոնյաների մասնակցությամբ
     Վերջին օրերին հաճախակի են դարձել պաշտոնյաների մասնակցությամբ միջադեպերը: Նախ՝ Սևան-Երևան մայրուղու վրա կրակոցների ու ծեծի դեպքը կապվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, ըստ որի՝ երիտասարդը հանդգնել է Հայրապետյանի հորաքրոջ թոռնուհու հետ ծնունդ նշել: Ասում են՝ օրեր առաջ էլ միջադեպ է տեղի ունեցել պատգամավոր Մելիք Մանուկյանի հետ, ով հայտնի է Շշի Մելո մականվամբ: Ըստ լուրերի՝ հանցագործ աշխարհի մի խումբ ներկայացուցիչներ այցելել են նրա աշխատավայր ու առաջարկել, որ Մանուկյանն իրենց ասած մարդուց ընդունի հումքը: Պատգամավորը հրաժարվել է, ինչից հետո հարված է ստացել գլխին: Սենյակ են մտել թիկնապահներն ու ծեծել քրեական հեղինակությանը: Մամուլի հրապարակումների համաձայն, վերջերս՝ խնջույքներից մեկի ժամանակ էլ, քաշքշուկ է սկսվել պատգամավոր Մանվել Գրիգորյանի ու ՀՀ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանի միջև, ինչին միջամտել են նրանց թիկնապահները:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
41037 | 4
Facebook