Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալը կարող էր թաքնված լինել Ֆրանսիայում. իսպանական լրատվամիջոցներ

13:10, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալը կարող էր թաքնված լինել Ֆրանսիայում. իսպանական լրատվամիջոցներ

Բարսելոնայի ահաբեկչության գլխավոր կասկածյալ Յունես Աբույաքուբը, հնարավոր է, որ փախուստի է դիմել և թաքնվել Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է իսպանական HispanTv-ն՝ հղում անելով կատալոնական ոստիկանությանը: «Մենք այդ առումով հստակ ինֆորմացիա չունենք, սակայն, ամենայն հավանականությամբ, նա թաքնվել է Ֆրանսիայում»,- հայտնել են ոստիկանությունում: Յունես Աբույաքուբը միակ կասկածյալն է, ում գտնվելու վայրը դեռևս չի բացահայտվել:
     Հիշեցնենք, որ Բարսելոնայից 120 կմ հեռավորության վրա գտնվող Կամբրիլս քաղաքում անցած շաբաթ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել է 14 մարդ, 130-ը վիրավոր է, հիվանդանոցում է մնում ավելի քան 300 մարդ:

8148 | 0
Facebook