Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. այսօր պայքարի մեջ կմտնեն հայ մարզիկները

12:10, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Ըմբշամարտի աշխարհի առաջնություն. այսօր պայքարի մեջ կմտնեն հայ մարզիկները

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի 2017 թվականի առաջնությունը։ Այսօր՝ մրցումային առաջին օրը գորգ են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները։ 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը և 75 կգ քաշային Կարապետ Չալյանը պայքարը կսկսեն 1/16 եզրափակչից։ 85 կգ քաշային Արթուր Շահինյանը կմեկնարկի որակավորման փուլից։ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որպես օլիմպիական խաղերի չեմպիոն, որակավորվել է առաջին համարով և վիճակահանությանը չի մասնակցել։ Նա պայքարը կսկսի 1/16 եզրափակչից։

3327 | 0
Facebook