Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն 35-ամյա բուլղարացի ծանրորդ Չոլակովը

11:35, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Մահացել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն 35-ամյա բուլղարացի ծանրորդ Չոլակովը

Բուլղարացի ծանրորդ Վելիչկո Չոլակովը մահացել է 35 տարեկանում։ Մարզիկը սրտի խնդիրներ ուներ։ Հիշեցնենք, որ 2008 թվականին Չոլակովը և Բուլղարացի ևս 10 ծանրորդ հեռացվել են Պեկինի օլիմպիական խաղերից՝ դրական դոպինգ-թեստերի պատճառով։ Նշենք, որ Չոլակովը գերծանր քաշային կարգում 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի 2004 թվականի չեմպիոն և 2003, 2006 թվականների փոխչեմպիոն։

8045 | 0
Facebook