Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դամասկոսի միջազգային տոնավաճառում ավիահարվածի հետևանքով 6 մարդ է մահացել

12:05, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Դամասկոսի միջազգային տոնավաճառում ավիահարվածի հետևանքով 6 մարդ է մահացել

Դամասկոսում՝ միջազգային առևտրային տոնավաճառի մոտակայքում, հրթիռ է ընկել, ինչի հետևանքով 6 մարդ է մահացել, ևս 10 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել են մարդու իրավունքների խախտման հարցերով սիրիական մոնիթորինգային կազմակերպության ներկայացուցիչները:
     Սիրիական պաշտոնական լրատվամիջոցները հաստատել են պայթյունի փաստը, սակայն զոհերի, վիրավորների և կրած վնասների մասին տեղեկատվություն չեն հրապարակել:
     Մինչ Բաշար Ասադի ռեժիմի և ընդդմության միջև պատերազմը Դամասկոսի միջազգային տոնավաճառն անց է կացվել ամեն տարի: Այժմ այն 2011թ. ի վեր առաջին անգամ դարձյալ բաց է: Սպասվում էր, որ տոնավաճառին կմասնակցեն ավելի քան 40 պետության ներկայացուցիչներ:
     Ասադի կառավարությունը ողջունել է տոնավաճառի վերաբացումը՝ դիտարկելով այն իբրև երկրում կայունության վերականգնման դրսևորում:
     Նշենք, որ Դամասկոսի միջազգային տոնավաճառին մասնակցում է նաև Հայաստանը: ՀՀ Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով հայեր չեն տուժել:

9233 | 0
Facebook