Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեքսիկայում ավելի քան 110 գաղթական է ազատվել բեռնատարից

12:35, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Մեքսիկայում ավելի քան 110 գաղթական է ազատվել բեռնատարից

Մեքսիկայի արևելքում գտնվող Վերակրուս նահանգի Փլայյա Մունեկոս բնակավայրում ոստիկանները 115 գաղթականի են փրկել բեռնատարից: Նրանք տեղափոխվելիս են եղել անմարդկային պայմաններում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պետական պաշտոնիայի:
     Գաղթականներից 55 տղամարդ է, 19-ը՝ կին, 23-ը՝ տղա և 18-ը՝ աղջիկ երեխաներ: Պաշտոնիայի խոսքով՝ բեռնատարի 2 վարորդները ձերբակալվել են:

7974 | 0
Facebook