Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մալախովը բաց նամակ է հղել «Առաջին ալիք»-ի տնօրենին

11:25, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Մալախովը բաց նամակ է հղել «Առաջին ալիք»-ի տնօրենին

Ռուս հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովն իր Starhit ամսագրի կայքում բաց նամակ է հղել «Առաջին ալիք»-ի տնօրեն Կոնստանտին Էնռստին, հայտնում է Газета-ն: «45 տարեկանը կարևոր շրջան է տղամարդու կյանքում, որից 25-ը ես նվիրել եմ Ձեզ և «Առաջին ալիքին»: Այդ տարիները իմ ԴՆԹ-ի մի մասը դարձան, և ես հիշում եմ ինձ նվիրված յուրաքանչյուր րոպեն: Շնորհակալություն ամեն ինչի համար, ինչ Դուք արել եք՝ ինձ փոխանցված փորձի, կյանքի հեռուստատեսային ուղու զարմանալի ճանապարհորդության համար, որն անցել ենք միասին»,- ասվում է բաց նամակի տեքստում: Մալախովը նաև շնորհակալություն է հայտնել «Առաջին ալիք»-ի մյուս աշխատակիցներին:

8607 | 0
Facebook