Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան նավն ու նավթատարը բախվել են Սինգապուրի ափերի մոտ

11:00, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Ամերիկյան նավն ու նավթատարը բախվել են Սինգապուրի ափերի մոտ

10 նավաստի է անհետ կորել, 5-ը տուժել է Սինգապուրի ափերի մոտ ամերիկյան կործանիչ նավի և նավթատարի բախման արդյունքում, փոխանցում է BBC-ն: Այս մասին հայնտել են ամերիկյան ռազմածովային ուժերը: Հաղորդվում է, որ միմյանց են բախվել «Ջոն Մաքքեյն» ամերիկյան ռազմածովային ուժերի կործանիչ նավն ու նավթատարը: Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Մալայզիական նավատորմի ղեկավարը թվիթերում քարտեզի լուսանկար է հրապարակել: Ներկա պահին ԱՄՆ-ը, Սինգապուրն ու Մալայզիան համատեղ ուժերով որոնողական և փրկարարական աշխատանքներ են իրականացնում:

9064 | 0
Facebook