Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկյան կոալիցիան նոր հարվածներ է հասցրել Սիրիային. կան 10-յակ զոհեր

09:50, երկուշաբթի, 21 օգոստոսի, 2017 թ.
Ամերիկյան կոալիցիան նոր հարվածներ է հասցրել Սիրիային. կան 10-յակ զոհեր

ԱՄՆ գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը նոր հարված են հասցրել Սիրիային: Օդային հարվածների թիրախ է դարձել Էլ Ջազաա բնակավայրում գտնվող մզկիթը, որտեղ այդ պահին 10-յակ հավատացյալներ են եղել: Այս մասին հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը:
     Հարձակման արդյունքում 41 մարդ է մահացել, նրանք աղոթելիս են եղել մզկիթում:
     Լրատվականի հարղորդմամբ՝ ևս 40 խաղաղ բնակիչ մահացել է Ռաքա քաղաքի Հարեթ էլ Բադավի շրջանում: Ականատեսների վկայությամբ՝ այդ շրջանը չի գտնվում ահաբեկիչների վերահսկողության ներքո:

5335 | 0
Facebook