Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շանգալում եզդիական ուժերն այսօր եզդիական ինքնավարություն հռչակեցին». Բորիս Մուրազի

22:15, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
«Շանգալում եզդիական ուժերն այսօր եզդիական ինքնավարություն հռչակեցին». Բորիս Մուրազի
     Շանգալում PKK աջակցությունը վայելով (ինչ որ իմաստով նաև PKK ենթակայության տակ գտնվող) եզդիական ուժերը այսօր եզդիական ինքնավարություն հռչակեցին: Սա շատերը կարող են համարել դրական ձեռքբերում, բայց իրականությունը մի փոքր այլ է: Ինքնավարություն հռչակած ուժերը վերահսկում են եզդիաբնակ Շանգալի միայն 30 տոկոսը: Ինքնավարություն հռչակված տարածքում 500 հազար եզդիներից միայն 15-20 000-ն է բնակվում, մնացյալը կամ այլ բնակավայրերում են, կամ փախստականի կարգավիճակով քդրական ինքնավարության տարածքում: Շանգալում Իրաքի քրդական ինքնավարությունը, որը PKK հակառակորդ ուժ է և Շանգալի հետ կապված այլ պլաններ ունի, այս պահին ունի 12 հազար զինվոր (բոլորն էլ եզդիներ): Շանգալի մեկ այլ հատված վերահսկում են եզդիական ուժեր, որոնք գտնվում են շիական Հաշդե Շաբի խմբավորման վերահսկողության ներքո և սրանք էլ բոլորովին այլ պլաններ ունեն եզդիական մարզի հետ կապված: Կարճ ասած Շանգալում հիմա և այս տեսքով ինքնավարության հռչակումը բավական վտանգավոր է: Մնում է այս երեք կողմերում գտնվող եզդիները հասկանան պահի լրջությունը չգնան զինված բախման ու փորձեն համաեզդիական լուծում գտնել մարզի համար:
7746 | 0
Facebook