Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոտայքի մարզում վրաերթի են ենթարկվել պապն ու թոռը. թոռը հիվանդանոցում մահացել է

22:05, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Կոտայքի մարզում վրաերթի են ենթարկվել պապն ու թոռը. թոռը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 20-ին, Կոտայքի մարզում ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ 23-ամյա Գեղամ Գրիգորյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում իր վարած Opel մակնիշի 35 CG 403 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ 67-ամյա Գրիշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին:
     Երեխան Աբովյանի բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է:
     Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վարորդ Գ. Գրիգորյանն աշխատում է «Կոտայք» հացի գործարանում: Հաղորդվում է նաև, որ նշված փողոցում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ, վրաերթեր՝ այդ թվում ողբերգական, և հարցի միակ լուծումը կարող է դառնալ արագաչափերի տեղադրումը:

9905 | 1
Facebook