Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դամասկոսն ու «Հեզբոլահ»-ը ԴԱԻՇ ահաբեկիչներից ետ են վերցրել Լիբանանին սահմանակից տարածքներ

10:30, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Դամասկոսն ու «Հեզբոլահ»-ը ԴԱԻՇ ահաբեկիչներից ետ են վերցրել Լիբանանին սահմանակից տարածքներ

Սիրիայի կառվարական ուժերը լիբանանյան «Հեզբոլահ» շարժման զինյալների հետ ԴԱԻՇ ահաբակիչներից ազատագրել են Լիբանանին սահմանակից շուրջ 87 քառ. կմ տարածք: Այս մասին РИА Новости-ին հայտնել են «Հեզբոլահ»-ի աղբյուրները:
     Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակումն իրականացվել է միաժամանակ 3 ուղղությամբ՝ հրետանու աջակցությամբ: Հարձակման արդյունքում ոչնչացվել են 10-յակ ահաբեկիչներ: Ահաբեկչական 2 խումբ հանձնվել է առանց մարտի:
     Լիբանանյան բանակի հրամանատարությունը շաբաթ օրը հայտարարել է Լիբանանի սահմանային հողերում ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի մասին:

5197 | 0
Facebook