Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհերից մեկն 9 տարեկան երեխա է. ԱԻՆ-ը նոր տվյալներ է հայտնել Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարից

19:55, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Զոհերից մեկն 9 տարեկան երեխա է. ԱԻՆ-ը նոր տվյալներ է հայտնել Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարից

ԱԻՆ-ը նոր տվյալներ է հայտնել Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհերի ու վիրավորների վերաբերյալ:
     Ինչպես տեղեկացրել ենք, Ստեփանավան-Ալավերդի Հ-35 ավտոճանապարհի 24-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» մակնիշի 35 GZ 597 (վարորդ՝ 1982թ. ծնված Է. Վ.) և «Volkswagen golf» մակնիշի 34 TR 138 (վարորդ՝ 1987թ. Մ. Վ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
     «Opel Astra» ավտոմեքենայի ուղևորներ՝ Գ. (ծնված 1959թ.) և Ս. (ծնված 2008թ.) Վ-ները տեղում զոհվել են, Ս. Ս-ը (ծնված 1963թ.) հոսպիտալացվել է Ստեփանավանի ԲԿ, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Հ. Գ-ը (ծնված 1987թ.), Է. (ծնված 1982թ.) և Է. (ծնված 2013թ.) Վ-ները և «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Մ. Մ-ը (ծնված 1994թ.), Ա. (ծնված 2014թ.) և Մ. (ծնված 1987թ.) Վ-ները հոսպիտալացվել են Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներ՝ Մ. Վ-ի, Հ. Գ-ի և Մ. Մ-ի առողջական վիճակը գնահատել են ծանր: Է. Վ-ի և Ա. Վ-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Է. Վ-ը Ալավերդու ԲԿ-ից հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:
     Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

14975 | 1
Facebook