Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ալավերդու ԲԿ-ի տնօրենը՝ վթարից տուժածների առողջական վիճակի մասին

18:35, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ալավերդու ԲԿ-ի տնօրենը՝ վթարից տուժածների առողջական վիճակի մասին
     Լոռիում այսօր տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով տուժած 7 անձանցից 2-ը մանկահասակ երեխաներ են, ովքեր համեմատաբար թեթև վնասվածքներ են ստացել: «7 տարեկան երկու երեխաների կյանքին վտանգ չի սպառնում: Ներկայում ծանր վիրավորներից մեկը վիրահատվում է: Նա փայծաղի վնասում ունի և գանգի կոտրվածք: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ուղևորներից մեկին տեղափոխում են Էրեբունի ԲԿ, ևս երկուսի տեղափոխման կազմակերպումն ընթացքի մեջ է»,- ասել է Ալավերդու ԲԿ տնօրեն Ստեփան Մոսինյանը:
     Զոհերի և վիրավորների ինքնությունը դեռ պարզ չէ:
     Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Տեսանյութը՝ Լոռու մարզային հեռուստաընկերության
4419 | 1
Facebook