Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Դեղձն օգտակար է մաշկի բջիջների ու եղունգների վերականգնման համար

01:15, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Դեղձն օգտակար է մաշկի բջիջների ու եղունգների վերականգնման համար

Ամառը մրգերի, բանջարեղենի, հատապտուղների շրջան է: Ամառվա երկրորդ կեսը հատկապես բնորոշ է հասած դեղձերով: Այս մրգի օգտակարությունները ներկայացնում ենք ստորև.

1. Դեղձը հարուստ է A, B, C, E և K վիտամիններով, ինչպես նաև կալցիումով, երկաթով, մագնեզիումով, ֆոսֆորով, կալիումով, նատրիումով, ցինկով, մանգանով, ֆտորով և սելենով: Այդ իսկ պատճառով դեղձ օգտագործելիս չեն մտահոգի ավիտամինոզն ու տարբեր վիտամինների պակասությունից առաջացող հիվանդությունները:
     2. Չնայած որ դեղձը քաղցր է, դրանում չկան շատ ածխաջրեր, և մեծ մասը կազմված է ջրից: Այդ իսկ պատճառով դեղձը ոչ կալորիական է և չի ազդի կազմվածքի վրա:
     3. Դեղձը, ինչպես և ցանկացած միրգ, ունի մեծ քանակությամբ բետա-կարոտին, որն օրգանիզմում վերածվում է А վիտամինի և նպաստում տեսողությանը, մաշկի բջիջների, մազերի, եղունգների վերականգնմանը:
     4. Դեղձի մեջ կալիումի մեծ քանակությունը խոսում է այն մասին, որ այն կարելի է օգտագործել նաև սրտանոթային հիվանդությունները կանխարգելելու և բուժելու համար:
     5. Հակաօքսիդանտներ, որոնք հատկապես բարենպաստ են ազդում օրգանիզմի բջիջների վիճակի վրա՝ պաշտպանելով դրանք վաղաժամ ծերացումից:
     6. Դեղձը կիրառվում է նաև կոսմետիկ նպատակներով: Դեղձի պյուրեից կարելի է դիմակներ պատրաստել:
     7. Կոշտ մանրաթելերը, որոնք առկա են դեղձի մեջ, նպաստում են աղեստամոքսային տրակտի լավ աշխատանքին, ինչպես նաև արագացնում նյութափոխանակությունն ու պայքարում ավելորդ քաշի դեմ:
     8. Դեղձի մեջ օրգանական թթուներ են պարունակվում: Դրանք ունեն ախորժակ առաջացնելու հատկություն, ինչպես նաև նպաստում են լավ մարսողությանը:

19212 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
անահիտ
անահիտ 14:51, 20.08.2017
https://www.youtube.com/watch?v=YrrDzuZ9RG4
+
+ 22:34, 24.08.2017
Սերժը ու նրա բանդան սպասում է որ բոլոր հանքերը վաճառվի պրծնի, փողերն էլ հավաքի ու փախնի