Օգոստոսի 19-ին, ժամը 14:17-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Պարզվել է, որ Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» մակնիշի 35 GZ 597 և «Volkswagen golf» մակնիշի 34 CP 138 պետհամարանիշերի ավտոմեքենաները: Կա 2 զոհ և 7 տուժած:
Փրկարարները տուժածներին ցուցաբերել են 1-ին բուժօգնություն և 2 տուժածի տեղափոխել Ալավերդու բժշկական կենտրոն: