ՌԴ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ հաստատվել է Սուրգուտում անցորդների վրա դանակով հարձակված անձի ինքնությունը: Նա 1994 թվականին ծնված տեղի բնակիչ է: Կեսօրին դիմակավորված անձը քաղաքի կենտրոնում դանակներով և հրազենով հարձակվել էր մարդկանց վրա: Հայտնի է 1 զոհի և 7 վիրավորների մասին, նրանցից երկուսի վիճակը ծանր է: Հարձակում գործած անձին վնասազերծել են: Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ այժմ ճշտվում է վերջինիս մոտ հոգեկան խնդիրների առկայության մասին տեղեկությունը: