Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆինլանդիայի ոստիկանությունը Տուրկու քաղաքում տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել

14:05, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ֆինլանդիայի ոստիկանությունը Տուրկու քաղաքում տեղի ունեցածն ահաբեկչություն է որակել

Ֆինլանդիայի ոստիկանությունը Տուրկու քաղաքում երեկ՝ օգոստոսի 18-ին, տեղի ունեցած հարձակումն ահաբեկչություն է որակել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Ոստիկանությունը հայտնել է նաև, որ կասկածյալներից մեկը Մարոկկոյի 18-ամյա քաղաքացին է: Հաղորդվել է 2 զոհի մասին, նրանք Ֆինլանդիայի քաղաքացիներ են: 7 տուժածներից մեկն Իտալիայի քաղաքացի է, 2-ը՝ Շվեդիայի: Ականատեսների խոսքով՝ անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա: Վիրավորներից մեկը տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց: Տուժածներից 3-ի վիճակը ծանր է գնահատվում, նրանք վերակենդանացման բաժանմունքում են: Ոստիկանության տվյալներով՝ բոլոր տուժածները պատահական անցորդներ են եղել և որևէ առնչություն չեն ունեցել ենթադրյալ մարդասպանի հետ:

5304 | 0
Facebook