Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 17 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

Տավուշում 32-ամյա զինակցին սպանելուց հետո դին այրելու և մեքենան ձորը գլորելու համար մեղադրվող 37-ամյա տղամարդը կտեղափոխվի դատարան

15:20, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Տավուշում 32-ամյա զինակցին սպանելուց հետո դին այրելու և մեքենան ձորը գլորելու համար մեղադրվող 37-ամյա տղամարդը կտեղափոխվի դատարան
     Այսօր՝ օգոստոսի 19-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացնելու Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ՝ 37-ամյա Արթուր Լալայանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս, ով պայմանագրային զինծառայող է, կասկածվում է իր ծառայակից, համագյուղացի, 32-ամյա Վարդան Գրիգորյանին առանձնակի դաժանությամբ սպանելու և դին այրելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանների ու քննիչների կատարած աշխատանքի արդյունքում պարզվել է, որ սպանությունը կապ չունի նրանց ծառայության հետ։ Այն առնչվում է անձնական խնդրին։ Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։ Աղբյուրի տեղեկություններով՝ կասկածյալն արդեն տեղափոխվել է Ռազմական Ոստիկանության Իջևանի մեկուսարան, որտեղից նրան տեղափոխելու են դատարան, որտեղ դռնփակ դատական նիստը լինելու է, և եթե դատարանը բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը, ապա Ա. Լալայանը կկալանավորվի ու կտեղափոխվի բանտ։
     Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին Տավուշի մարզում ավտոմեքենայի մեջ մոխրացած տղամարդու դի էր հայտնաբերվել:
3244 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am