Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիդնեյում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներ

13:25, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Սիդնեյում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ. կան տուժածներ

Սիդնեյում առևտրի կենտրոնում մարդաշատ վայրում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ: Ավստրալական լրատվամիջոցները հայտնում են բազմաթիվ վիրավորների մասին: Ներկա պահին հայտնի է 5 տուժածի մասին, նրանց թվում կա մեկ երեխա և մեկ կին: 9News-ի հաղորդմամբ՝ ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ Անդերսոն սթրիթի և Վիկտորիա ավենյուի խաչմերուկում: Ոստիկանությունը հայտնել է, որ վարորդը կորցրել է հավասարակշռութունը, քանի որ վատ է զգացել, ամբոխի մեջ է մխրճվել ոչ միտումնավոր: Ինչպես նաև հաղորդվում է, որ ահաբեկչության մասին խոսք չկա: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

6589 | 3
Facebook