Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանը Հրաչյա Հարությունյանին ներում շնորհելու որոշում է կայացրել». Վիկտոր Մարտիրոսյան

10:00, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
«Սերժ Սարգսյանը Հրաչյա Հարությունյանին ներում շնորհելու որոշում է կայացրել». Վիկտոր Մարտիրոսյան

«Նախագահ Սերժ Սարգսյանը չի մերժել մեր պահանջը և Հրաչյա Հարությունյանին ներում շնորհելու որոշում է կայացրել, ըստ որի` Հրաչյան դեկտեմբերին ազատ կարձակվի: Ինձ այս մասին պատկան մարմիններից են տեղեկացրել և վստահեցրել են, որ այդ որոշումը ուղարկել են համապատասխան բաժին: Իսկ դատական նիստերը տեղի են ունենում, քանի որ մեր երկիրը օրենքով է շարժվում»,- այս մասին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հրաչյա Հարությունյանի աները` Վիկտոր Մարտիրոսյանը:
     Հիշեցնենք, որ Հրաչյայի հարազատները նրան ազատ արձակելու պահանջով դիմել էին նախագահին: Անդրադառնալով նախօրեին կայացած դատարանի որոշմանն, ըստ որի` Հրաչյան պատժի մի մասը պետք է շարունակի կրել Հայաստանում, Մարտիրոսյանն ասաց. «Մենք հույս ունեինք, որ նրան հենց դատարանի դահլիճից ազատ կարձակեին, բայց հակառակն ստացվեց: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումից հետո կորոշվի, թե ինչ տիպի ռեժիմով է Հարությունյանը կրելու իր պատիժը: Գուցե այս անգամ մեր օգտին որոշում կայացվի և բաց տիպի ռեժիմ սահմանվի: Եթե դա էլ չեղավ, պետք է սպասենք մինչև դեկտեմբեր»,- ասաց Մարտիրոսյանը:
     Հիշեցնենք նաև, որ 2013 թվականի հուլիսի 13-ին Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդու մահվան պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 6,9 տարի ազատազրկման: Հուլիսի 20-ին «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով՝ պատժի մնացած մասը՝ 2 տարի 9 ամիսը Հայաստանում կրելու համար, Հրաչյա Հարությունյանն արտահանձնվել է ՀՀ–ին և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:

21232 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am