Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ո՞վ է քանդում Վանաձորի ճոպանուղին

12:30, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ո՞վ է քանդում Վանաձորի ճոպանուղին
    
Երեկ հայտնի դարձավ, որ սկսել են քանդել 80-ականներին կառուցված Վանաձորի ճոպանուղու շենքը, որը 2005-ին հանձնվել էր Վանաձորի քաղաքապետարանին: Ասում են՝ ճոպանուղու տարածքում ապամոնտաժման աշխատանքներ իրականացնողը Վանաձորի փոխքաղաքապետ Արտյոմ Գրիգորյանն է, ով ըստ մամուլի, հայտնի է շենքերի, շինությունների քանդելու ու վաճառելու գործով։ Թե ով է նրան թույլ տվել քանդել այս շենքը, կամ ինչ է լինելու քանդվելուց հետո, պարզ չէ ու սա այն դեպքում, երբ նախորդ տարի Վանաձորի նորընտիր քաղաքապետը հայտարարել էր, որ ճոպանուղու վերագործարկման նպատակով սկսվել են ինժեներական աշխատանքները:
Հիշեցնենք՝ ճոպանուղու վերագործարկման մասին անդրադարձ էր կատարվել նաև 2015-ին. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել էր այդ տարածք, որտեղ նրան էին ներկայացվել ճոպանուղու վերագործարկման հետ կապված ներդրումային առաջարկներ և որոնք կյանքի չկոչվեցին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
24058 | 3
Facebook