Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆլորիդայում հրաձգության արդյունքում մեկ ոստիկան է զոհվել

12:35, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ֆլորիդայում հրաձգության արդյունքում մեկ ոստիկան է զոհվել

Մեկ ոստիկան է զոհվել, ևս մեկը լուրջ վնասվածքներ է ստացել ամերիկյան Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած հրաձգության արդյունքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Այս մասին տեղի իշխանություններին հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները: «Սպա Մեթյու Բաքսթերը մահացել է ստացված վնասվածքներից»,- թվիթերյան իր էջում հայտնել է Քիսիմիի ոստիկանությունը: Հաղորդվում է, որ 3 կասկածյալ է ձերբակալվել, ևս մեկին որոնում են: Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեպքի կապակցությամբ գրառում է կատարել. «Իմ մտքերն ու աղոթքները Քիսիմիի ոստիկանական վարչության և նրանց հարազատների հետ են: Մենք Ձեզ հետ ենք»:

4764 | 0
Facebook