Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը կոչ էր արել համաքաղաքացիներին աղոթել 7-ամյա տղայի համար, ով անհետացել էր Բարսելոնայի ահաբեկչության ժամանակ, փոխանցում է NTV-ն: Նրա խոսքով՝ Ջուլիան Քեդմեն անունով տղան անհետացել էր օգոստոսի 17-ին Ռամբլո փողոցում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ: Երկրի կառավարության ղեկավարը նշել էր, որ մինչ այժմ անհայտ է մնում երեխայի ճակատագիրը:
Այսօր ավելի ուշ հայտնի է դարձել, որ Կատալոնիայի ոստիկանությունը գտել է ավստրալացի 7 տարեկան տղային, ով հիվանդանոցում է եղել:
Հիշեցնենք, որ հինգշաբթի Բարսելոնայի կենտրոնում բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Մի քանի ժամ անց ևս մեկ բեռնատար փորձել էր նմանատիպ հարձակում իրականացնել Կամբրիլսում: Ահաբեկչությունների արդյունքում զոհվել է 15 մարդ, 130-ը վիրավոր է: Տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոցներում է մնում 65 մարդ: Ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունն ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը: