Լիբանանի բանակը հայտարարել է սիրիական սահմանին ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա հարձակման սկզբի մասին: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության մարմինների աղբյուրը: Լիբանանյան զինված ուժերը մտադիր են հարձակում գործել գրոհայինների դիրքերի վրա Ռաս Բաալբեք բնակավայրի մոտակայքում: Այդ շրջանն ապստամբների վերահսկողության տակ գտնվող լիբանանա-սիրիական սահմանի վերջին հատվածն է: Աղբյուրը հայտնում է նաև, որ գրոհայինների դեմ հրթիռներ, հրետանի և ուղղաթիռներ կօգտագործվեն: