Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանն այսօր կդառնար 21 տարեկան

13:05, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ապրիլյան պատերազմում զոհված Ադամ Սահակյանն այսօր կդառնար 21 տարեկան
     Ապրիլյան պատերազմում զոհված հերոս Ադամ Սահակյանն այսօր կդառնար 21 տարեկան: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը լայնամասշտաբ հարձակում է գործում Արցախի վրա։ Ադամ Սահակյանը սահմանապահ գումարտակից էր, ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 03։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Թշնամու կողմից դիրքերի՝ 15-20 րոպե տևած ծանր հրետակոծությունից հետո 112 դիրքի («Լալայկա» կոչվող բարձունք) ավագ Ադամ Սահակյանի գլխավորությամբ 7 հոգուց բաղկացած սահմանապահ ուժերն անցնում են շրջանաձև պաշտպանության։ Սերժանտ Սահակյանն, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային): Մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից ընկնում է հերոսի մահով: Ադամ Սահակյանի՝ թշնամու դեմ մղած 5-ժամյա պայքարը հնարավորություն է տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։
     Ադամ Սահակյանն անհայտ կորածների շարքերում էր: Ապրիլի 10-ին հակառակորդի կողմից վերադարձված 18 զոհված զինծառայողների թվում էր նաև նրա մարմինը:
     ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից Ադամ Սահակյանը պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Մարտական ծառայություն» պետական մեդալով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիության» պետական մեդալով:
     Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում բացվել է այդ դպրոցի շրջանավարտ Ադամ Սահակյանի անունը կրող դասարան:
5000 | 0
Facebook