Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆիջի և Տոնգա կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

11:15, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Ֆիջի և Տոնգա կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում գտնվող Ֆիջի կղզիների ափերի մոտ: Տոնգայի հարևան կղզիները ևս տուժել են ստորգետնյա ցնցումներից: Այս մասին հայտնում են սեյսմոլոգները: Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գտնվել են Սուվա քաղաքից դեպի արևելք 286 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 530 կմ խորության վրա: Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ Տոնգայի հարևան կղզիները ևս տուժել են 6,4 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներից:

5353 | 0
Facebook