Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնիայի ահաբեկչության 4 կասկածյալները սպանվել են

10:45, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Կատալոնիայի ահաբեկչության 4 կասկածյալները սպանվել են

Իսպանիայի ոստիկանությունը ոչնչացրել է բոլոր 4 տղամարդկանց, ովքեր հետախուզվում էին Կատալոնիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների գործով: Այս մասին հայտնում է իսպանական El Pais թերթը՝ հղում անելով հատուկ ծառայությունների աղբյուրին: Սպանվել են ահաբեկչական հարձակման գլխավոր կասկածյալ Մուսա Ուքաբիրը, ինչպես նաև Յունես Աբույաքուբը, Սաիդ Աալյան և Մոհամեդ Հիչամին:
     Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Բարսելոնայի կենտրոնում բեռնատարը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ: Մի քանի ժամ անց ևս մեկ բեռնատար փորձել էր նմանատիպ հարձակում իրականացնել Կամբրիլսում: Ահաբեկչությունների արդյունքում զոհվել է 15 մարդ, 130-ը վիրավոր է: Տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոցներում է մնում 65 մարդ: Ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:

6553 | 0
Facebook