Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կապանում «Mersedes»-ը բախվել է պատին. 25-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

10:40, շաբաթ, 19 օգոստոսի, 2017 թ.
Կապանում «Mersedes»-ը բախվել է պատին. 25-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 19-ին, ժամը 03:40-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ-Բեկ թաղամասի 9-րդ շենքի հարևանությամբ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
     Պարզվել է, որ «Mersedes-Benz E-320» մակնիշի 17 FV 007 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Վ. Մ.) բախվել է ճանապարհին հարակից պատին:
     Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ: Վ. Մ.-ը հիվանդանոցում մահացել է:

3765 | 0
Facebook