Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բարսելոնայում ահաբեկչության ժամանակ 3 տարեկան երեխա է զոհվել

22:00, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Բարսելոնայում ահաբեկչության ժամանակ 3 տարեկան երեխա է զոհվել
     Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների մեջ կա նաև 3 տարեկան երեխա: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովստի»-ին:
     Նշվում է, որ փոքրիկ տղան զոհվել է Բարսելոնայում, երբ մինիվենը փողոցում մխրճվել է հետիոտնի բազմության մեջ։ Սպանվել է նաև երեխայի պապը՝ 65-ամյա Ֆրանսիսկո Լոպես Ռոդրիգեսը: Նրա կինն ու զարմուհին լուրջ վնասվածքներ են ստացել:
     Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 17-ին, Բարսելոնայում մինիվենի ղեկին նստած ահաբեկիչը մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ՝ սպանելով 13, վիրավորելով 100-ից ավելի մարդու: Ընդհանուր առմամբ՝ տուժել է առնվազն 18 երկրի քաղաքացի: Ըստ Franss Press-ի՝ այդ երկրներն են Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Նիդերլանդներ, Արգենտինա, Վենեսուելա, Բելգիա, Ավստրալիա, Հունգարիա, Պերու, Հյուիսային Իռլանդիա, , Հունաստան, Կուբա, Մակեդոնիա, Չինաստան, Իտալիա, Ռումինիա, Ալժիր: Ըստ Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախնական տվյալների՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։
     Ահաբեկչության պատասխանատվությունն ի վրա է վերցրել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:
     Կատարվածի կապակցությամբ Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել:
5653 | 0
Facebook