Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայում դանակով հարձակման հետևանքով մարդ է զոհվել

21:30, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Գերմանիայում դանակով հարձակման հետևանքով մարդ է զոհվել
     Գերմանիայի արևմուտքում, Էլբերֆելդ քաղաքում դանակով հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, մեկն էլ տուժել։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովստի»-ին՝ հղում անելով Bild-ին:
     Աղբյուրը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին օրվա երկրորդ կեսին: Կասկածյալները փախուստի են դիմել հանցագործության վայրից:
     Ոստիկանությունը դեռ տվյալներ չունի հարձակվողների հստակ թվի մասին: Հարձակման պատճառը դեռ պարզ չէ: Ենթադրվում է, որ այն եղել է կենցաղային վեճի հետևանքով:
5321 | 0
Facebook