Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նախաճաշի բացակայությունն ազդում է դեռահասների ուղեղի, ոսկրերի և նյութափոխանակության վրա

02:05, երկուշաբթի, 28 օգոստոսի, 2017 թ.
Նախաճաշի բացակայությունն ազդում է դեռահասների ուղեղի, ոսկրերի և նյութափոխանակության վրա
     Գիտնականները հերթական անգամ բացատրել են, թե ինչու է նախաճաշն այդքան կարևոր: Նախաճաշը բաց թողող դեռահասներն առավել թույլ ոսկորներ ունեն, փոքր ուղեղ և դանդաղ նյութափոխանակություն: Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները ևս մեկ անգամ ապացույցներ են ներկայացրել այն մասին, որ նախաճաշն իսկապես օրվա ընթացքում կարևոր սնունդ է: Նրանք բացատրել են, որ այն երեխաները, ովքեր նախաճաշում են, հետագայում ոսկորների հետ կապված ավելի քիչ խնդիրներ են ունենում: Հետազոտությունն արվել է 4-18 տարեկան երեխաների շրջանում: Ընդ որում, նախաճաշը բաց թողող յուրաքանչյուր երրորդ երեխա բավարար քանակության երկաթ, կալցիում կամ յոդ չի ստանում: Մոտ 7%-ի մոտ ֆոլաթթվի պակաս է նկատվում: Երկաթն անհրաժեշտ է առողջ բջիջների, մազերի և մաշկի համար: Կալցիումի պակասը հորմոնների հետ կապված խնդիրների և մկանային կրճատման կարող է հանգեցնել, այն անհրաժեշտ է ատամների և ոսկորների համար: Իսկ ահա յոդն անհրաժեշտ է վահանաձև գեղձի նորմալ գործունեության համար:
8727 | 0
Facebook