Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ես իմ մեղավորությունն ընդունում եմ միայն երթևեկության կանոնները խախտելու համար. մնացածում մեղավոր չեմ». Հրաչյա Հարությունյան

16:00, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
«Ես իմ մեղավորությունն ընդունում եմ միայն երթևեկության կանոնները խախտելու համար. մնացածում մեղավոր չեմ». Հրաչյա Հարությունյան

Մինչ դատական նիստի մեկնարկը լրագրողները Հրաչյա Հարությունյանից հետաքրքրվել են՝ իրեն առաջադրված մեղադրանքն ընդունում է, թե՞ ոչ: «Ինձ մեղավոր համարում եմ միայն երթևեկության կանոնները խախտելու համար: Մնացածում մեղավոր չեմ, մեքենան սարքին է եղել»: Վերջինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանում պատժի կրման ողջ ընթացքում պատժախցում է եղել: «Պատճառն իբր այն է եղել, որ հրաժարվել են ճաշարան գնալուց, բայց ես չեմ հրաժարվել»: Վերջինը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում բուժումն արդեն սկսել է:
     Նշենք, որ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դատարանում քննվում է Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության ներկայացրած միջնորդությունը ռուսական կողմի վճռի վերաբերյալ:
     Դատարանի որոշմամբ՝ Հրաչյա Հարությունյանը կշարունակի պատիժը կրել Հայաստանի բանտում:

Տեսանյութն՝ 1in.am-ի
3835 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am