Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Մեջքի ներվի բորբոքումից և ողնաշարի ճողվածքից տառապող Կարո Եղնուկյանը նախազգուշացնում է՝ իրեն բռնի ուժով չտանել դատարան

16:05, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
«Մեջքի ներվի բորբոքումից և ողնաշարի ճողվածքից տառապող Կարո Եղնուկյանը նախազգուշացնում է՝ իրեն բռնի ուժով չտանել դատարան

Կարո Եղնուկյանը դիմում է ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների իրավասության դատարան, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին և ՀՀ քրեակատարողական վարչության պետ Ա. Օսիկյանին՝ տեղեկացնելով, որպեսզի իրեն իր կամքին հակառակ չտեղափոխեն հաջորդ՝ 23.08.2017թ. կայանալիք դատական նիստին:
     «Պաշտոնապես հայտնում եմ Ձեզ, որ հաջորդ՝ 23.08.2017թ. կայանալիք դատական նիստին ես կամավոր չեմ ներկայանալու դատարան հետևյալ պատճառաբանությամբ.
     Ձեր կողմից իմ նկատմամբ կիրառվել է սանկցիա 10 ժամով: Հաշվի առնելով սույն գործով նախկին սանկցիաների կիրառման Ձեր հաշվարկը՝ Դուք առնվազն ևս 3 նիստի ինձ չեք հրավիրելու նիստերի դահլիճ: Դուք կարող եք վերանայել սանկցիայի կիրառման որոշումը միայն իմ պաշտպանի միջնորդությամբ: Նախկինում Ձեզ 2 անգամ դիմումներով հայտնել էի, որ չեմ լիազորել պաշտպանիս իմ բացակայությամբ ներկա գտնվել հետագա վարույթին, հետևաբար նրա կողմից նման միջնորդություն չի ներկայացվի, ինչն էլ ենթադրում է, որ ես ուղղակի ներկա չեմ լինելու 23.08.2017թ. կայանալիք դատական նիստին: Այսինքն՝ որևէ հիմք չկա ինձ դատարանի շենքի նկուղ տեղափոխելու: Ցանկանում եմ ևս մեկ անգամ տեղեկացնել, որ ունեմ առողջական լուրջ խնդիրներ, ինչի պատճառով ամեն անգամ ինձ տեղափոխելիս շոգից ինքնազգացողությունս կտրուկ վատանում է, և մի քանի անգամ եղել են դեպքեր, որ հասնելով դատարան, կարգադրիչները, տեսնելով վիճակս, առաջարկել են շտապօգնություն կանչել: Մեջքի ներվի բորբոքման, ողնաշարի ճողվածքի պատճառով ունեմ խրոնիկական ցավեր, որոնք ամեն անգամ ինձ տեղափոխելու ժամանակ, հատկապես նման անմարդկային պայմաններում, որոնց մասին հայտնել եմ նախորդ դիիմումում, սրվում են: Այսպիսով՝ նման անմարդկային պայմաններով և բոլորովին անտեղի ինձ քրեակատարողական հիմնարկից հենց այնպես առանց նիստին մասնակցելու դատարանի նկուղ տեղափոխելը անիմաստ է, և հաշվի առնելով վերջին հայտնի դեպքերը՝ նաև վտանգավոր: Ընդ որում, 02.08.2017թ. ինձ արդեն անիմաստ տարել են դատարանի շենքի նկուղ և 8 ժամ այնտեղ պահել: Հետևաբար առանց որևէ հիմքի, երբ ակնահայտ է, որ հնարավորություն չեմ ունենալու մասնակցել նիստին նման անմարդկային պայմաններով ինձ կալանավայրից տեղափոխելը համարում եմ ոչ միայն ապօրինի, այլ նաև անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, այն դեպքում, երբ ՀՀ Եվրոպայի խորհրդի առջև պարտավորություն է ստանձնել իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար համար ապահովել, որպեսզի ոչ ոք չենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, կամ պատժի: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կամավոր չեմ փոխադրվելու դատարան: Այդ իսկ պատճառով հորդորում եմ. արհեստականորեն լարվածություն մի՜ ստեղծեք, որ փոխադրիչները ստիպված լինեն իմ նկատմամբ բռնի ուժ կիրառել իմ կամքին հակառակ ինձ դատարան փոխադրելու նպատակով: Հաշվի առնելով վերոգրայլը՝ միջնորդում եմ ցուցում չտալ ՔԿՀ-ին ինձ 23.08.2017թ. կայանալիք նիստին դատարան փոխադրելու վերաբերյալ»:

1193 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am