Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ նկարիչներ. Սուրեն Պիպոյան. այսօր գեղանկարչի ծննդյան 95-ամյակն է

17:35, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Հայ նկարիչներ. Սուրեն Պիպոյան. այսօր գեղանկարչի ծննդյան 95-ամյակն է
     Գեղանկարիչ Սուրեն Պիպոյանը ծնվել է Նոր Բայազետում: Սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:
     Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին:
     Առաջին ստեղծագործությունը` «Խոհանոցում», հաջողությամբ ցուցադրվել է համամիութենական ցուցահանդեսներում` Բաքվում, Մոսկվայում: Սուրեն Պիպոյանը 1955-ին մասնակցել է Էջմիածնի Մայր տաճարի, 1968-ին` Արին-Բերդի որմնանկարների վերականգնման աշխատանքներին:
     Նրա նախասիրած ժանրը թեմատիկ կոմպոզիցիան էր, մոնումենտալ կտավը: Ստեղծագործական կյանքի կենտրոնական թեման եղել է Հայոց Մեծ եղեռնը, որին նվիրված «Գաղթ» աշխատանքը, ունենալով երեք նախնական տարբերակ, հանգեց մեծածավալ աշխատաքի, որն արժանացել է «Տարվա լավագույն աշխատանք» հանրապետական մրցանակին:
     Գլխավոր գործերից են` «Զ. Ազիզյանի դիմանկարը», «Այրիվանք», «Գարնանային ջրեր», «Հրազդանի կամուրջը», «Արամայիս Միրիբյանի դիմանկարը», «Թռչում են կռունկները», «Խաղաղության պաշտպանության դիրքերում», «Կիևի գրավումը», «Ազատագրում», «Դեպի նոր Հայաստան», «Ճանապարհ (Կոմիտաս)», «Աստրոֆիզիկոսներ» և այլն: Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: 1972-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման:
     Մահացել է Երևանում:

8482 | 0
Facebook