Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սանիթեք»-ի աշխատակցի հետ վիճաբանության հետևանքով մարդ է մահացել

14:40, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
«Սանիթեք»-ի աշխատակցի հետ վիճաբանության հետևանքով մարդ է մահացել

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Կարմիր Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել «Սանիթեքի» աշխատակիցների և տեղի բնակիչներից՝ 59-ամյա տղամարդու, նրա որդու միջև:
     Օգոստոսի 15-ին՝ ժամը 20.40-ին «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1958թ. ծնված տղամարդու դի։ Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են արյունազեղումներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2017թ. օգոստոսի 15-ին` ժամը 20:10-ի սահմաններում, Կարմիր Բլուր կոչվող գերեզմանատան մուտքի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ձեռքերով հարվածներ են հասցրել 1958թ. ծնված տղամարդուն և նրա որդուն։ Վիճաբանությունից հետո 59-ամյա տղամարդը մահացել է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն տղամարդու մահվան պատճառը պարզելու համար։ Եզրակացությունը դեռ չի ստացվել։ Փորձագետների կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրված նախնական տվյալների համաձայն՝ տղամարդը մահացել է բավարար արտահայտված գեներալիզացված (համատարածուն) աթերոսկլերոզի հետևանքով: Որդուն պատճառված վնասվածքները գնահատվել են թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
     Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) և կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: 59-ամյա քաղաքացին և նրա որդին ճանաչվել են տուժող։
     Նշանակվել են փորձաքննություններ, հարցաքննվել ականատես անձինք։ Քննությամբ հստակեցվում են վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Մեկ անձի նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

4161 | 0
Facebook