Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Միջազգային

Ահաբեկչության դեմ պայքարին հենց մուսուլմանների մասնակցություն է պահանջվում. բրիտանական մամուլ

20:05, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Ահաբեկչության դեմ պայքարին հենց մուսուլմանների մասնակցություն է պահանջվում. բրիտանական մամուլ

Բրիտանական թերթերի առաջին էջերն այսօր նվիրված են նախօրեին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումներին: Times-ը գրում է, այն դասերը, որոնք քաղեց Իսպանիան, թույլ տվեցին ավելի լավ, քան նրա եվրոպական հարևանները, պատրաստ լինել ջիհադիստների ցանկացած հարձակման: Իսպանիան տառապում է ահաբեկչություններից XX դարի վերջին 40 տարիներին: Պարբերականը հիշեցնում է, որ 800 մարդ է գնդակահարվել կամ պայթեցվել բասկերի ծայրահեղական խմբավորման կողմից:
     Վերջին ծայրահեղական ահաբեկչությունն իսպանական հողի վրա տեղի ունեցավ 13 տարի առաջ՝ 2004 թ. մարտին, երբ Մադրիդում 4 արվարձանային գնացքների պայթեցման արդյունքում 191 մարդ զոհվեց և 1800-ը վիրավորում ստացավ: «Ալ Քաիդա»-ի դեմ պայքարի համար, ինչպես նշում է բրիտանական պարբերականն, Իսպանիան մայրցամաքում ամենահզոր հետախուզական համակարգն ու հակաջիհադիստական ոստիկանությունն ստեղծեց: Իսպանիան ջիհադիստների կայքերում ամենից շատն է նշվում՝ որպես ահաբեկչական հարձակման թիրախ:
     Անցած ամառ ԴԱԻՇ-ը կոչ էր արել գրոհայիններին հարձակում գործել իսպանական հանգստավայրերի, գիշերային ակումբների, սրճարանների վրա: Նրանց առաջարկվում էր ահաբեկչական հարձակումներն իրականացնելու համար պայթուցիկներ, զենք և բեռնատարներ օգտագործել: Մադրիդում, Բարսելոնայում, Սուետայում և Մելիլյայում ահաբեկչական վտանգի ամենաբարձր մակարդակն է գրանցվել:
     Առաջին դասը, որն Իսպանիան պետք է քաղի, ըստ բրիտանական մամուլի՝ այն է, որ բեռնատարներն օգտագործվում են նման ահաբեկչական հարձակումների համար:
     Ըստ Guardian-ի՝ երկրորդ դասն այն է, որ հարձակման օբյեկտ կարող է լինել ցանկացած մարդ, ամենից հաճախ՝ զբոսաշրջիկներ: Բրիտանական մամուլը գրում է, որ այժմ ամեն ինչ փոխվել է. ԴԱԻՇ-ը հարձակվում է ամենուր և ամեն մեթոդներով: Մեծ վտանգ են ներկայացնում հատկապես մարդաշատ վայրերը: Guardian-ը, սակայն, նշում է, որ քիչ միջոցներ կան նման հարձակումները կանխելու համար՝ այն էլ մեծ ճանաչվածություն ունեցող միջերկրածովյան նավահանգստային քաղաքում: Բրիտանական մամուլը նշում է նաև, որ ահաբեկչության դեմ պայքարին պետք է մասնակցեն հենց մուսուլմանները: «Ծայրահեղության դեմ երկարատև պայքարում կարող են շահել միայն ժամանակակից չափավոր մուսուլմանները»,- գրում է Times-ը:

2321 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am