Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աֆրիկայի ամենահարուստ մարդն, «Արսենալ»-ը գնելուց հետո, մտադիր է փոխել գլխավոր մարզչին

15:20, ուրբաթ, 18 օգոստոսի, 2017 թ.
Աֆրիկայի ամենահարուստ մարդն, «Արսենալ»-ը գնելուց հետո, մտադիր է փոխել գլխավոր մարզչին
     2015-ին լուրեր տարածվեցին, որ Աֆրիկայի ամենահարուստ մարդը` Նիգերիայի քաղաքացի Ալիկո Դանգոտեն, առաջիկա 4 տարիների ընթացքում մտադիր է գնել Լոնդոնի «Արսենալ»-ն ու «վերակենդանացնել» այն:
     Bloomberg-ն այսօր գրել է, որ 13 միլիարդ դոլար կարողություն ունեցող նավթարդյունահանող գործարարը նշել է, թե մտադրությունը կիրականացի վերամշակման գործարանի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո: «Ակումբը գնելուց հետո միանգամից կփոխեմ գլխավոր մարզիչ Վենգերին: Նա լավ է աշխատել, բայց պետք է փորձել նաև մեկ այլ մասնագետի: Վստահ եմ, եթե շահավետ առաջարկ լինի նաև Կրոնկեին ու Ուսմանովին, նրանք կհեռանան: «Արսենալ»-ը հզոր թիմ է, և ես կարող եմ այնպես անել, որ աշխատանքներն ավելի արդյունավետ ընթանան: Անպայման ձեռք կբերեմ ակումբը, եթե անգամ ինչ-որ բան փոխվի»,- ասել է 60-ամյա գործարարը:
     Նշենք, որ «Արսենալ»-ի բաժնետոմսերի 67%-ը պատկանում ամերիկացի Կրոնկեին, 30%-ը՝ ռուս Ուսմանովին:
14300 | 0
Facebook